Բաժիններ՝

Ստամբուլում ձերբակալվել է ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ

Ստամբուլում ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երկու աջակիցների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկներով։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

Անվտանգության ուժերը հետևել կասկածյալ Դ.Կ.-ին, երբ նա սկսել է համացանցում տեղեկություններ փնտրել պայթուցիկ նյութերի և ռումբ հավաքելու ուղիների մասին: «Կարճ ժամանակ անց ոստիկանությունը ձերբակալել է Դ.Կ.-ին և մեկ այլ կասկածյալի, ովքեր ապրում էին Գազիոսմանփաշա թաղամասում գտնվող տարբեր բնակարաններում», – ասված է հաղորդագրության մեջ:

2021 թվականին նշված անձինք ձերբակալվել էին ԴԱԻՇ-ին անդամակցելու մեղադրանքով, սակայն ազատ էին արձակվել 2023 թվականին։ Նշվում է, որ նրանց բնակարաններից ժամանակ առ ժամանակ հնչում էին պայթյունի ձայներ։

Կասկածյալների բնակարանների խուզարկության ժամանակ առգրավվել են պայթուցիկներ, քիմիական նյութեր՝ մեծ քանակությամբ ռումբեր պատրաստելու համար նախատեսված լաբորատոր պարագաներ, ԴԱԻՇ-ի խորհրդանիշներ և այլ նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930