ԱՄՆ-ն ՀՀ-ում առաջ է մղում արևմտամետներին ընտրություններից առաջ. ՌԴ հետախուզություն
ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից. այս մասին ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակել է ՏԱՍՍ-ը:
«Ժողովրդավարության այս անզիջում կողմնակիցների» առաջ խնդիր է դրված Հայաստանի գործադիր իշխանության «ձեռքերին հարվածելու», եթե այն, հետևելով հարևան Վրաստանի կառավարության օրինակին, մտադիր լինի առաջնահերթություն տալ ազգային օբյեկտիվ շահերին, հայ ժողովրդի ավանդույթներին և արժեքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող «անբավարար վստահելի» իշխանություններին իրենց կամակատարներով «ուժեղացնելու» մեջ։ Միավորված գլոբալիստական ժողովրդավարացման շրջանակներում այդպիսիք են համարվում Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը»»,- նշվում է հաղորդագրության մեջ։