Չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանում պահվող հայ պատանդների եւ նրանց ընտանիքների ձայները խեղդվեն լռության մեջ․ Կանադայի Հայ Դատ

Կանադայի հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Ադրբեջանի կողմից ավելի քան 24 հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց կալանավորումը պարզապես միջազգային իրավունքի խախտում չէ, այն կոպիտ հիշեցում է, թե որքան փխրուն կարող են լինել մարդու իրավունքները չզսպված ագրեսիայի պայմաններում։ Այս անձինք, որոնք անօրինական կերպով պահվում եւ ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի, օգտագործվում են որպես քաղաքական լծակ՝ վտանգավոր գործընթացների վրա ազդելու նպատակով։ Սա ուղղակիորեն հակասում է միջազգային կոնվենցիաներին, ներառյալ Ժնեւի կոնվենցիաները, որոնք պահանջում են մարդասիրական վերաբերմունք եւ պատերազմի բանտարկյալների արագ ազատ արձակում՝ թշնամանքների դադարեցումից հետո։

Այս խնդիրը միայն աշխարհաքաղաքականության մասին չէ, այն արդարության, հաշվետվողականության եւ մարդկային կյանքի արժեքի սկզբունքների պահպանման մասին է:

Մենք չենք կարող թույլ տալ, որ հայ պատանդների եւ նրանց ընտանիքների ձայները խեղդվեն լռության մեջ: Այժմ, առավել քան երբեւէ, ժամանակն է, որ համաշխարհային առաջնորդները, կազմակերպությունները եւ անհատները միասին կանգնեն եւ հաշվետվություն պահանջեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930