Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակել

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները նշում են, որ Թուրքիան Դամասկոսում դեսպանատան գործերի ժամանկավոր հավատարմատար է նշանակել։ Այս մասին փոխանցում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես նշվում է, որ Մավրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան Բուրհան Քյորօղլուն կստանձնի Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը։

Միջանկյալ նշենք, որ Սիրիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից մեկ տարի անց՝ 2012-ի մարտի 26-ին դադարեցվել էր դեսպանատան գործունեությունը և 13 տարվա դադարից հետո նոր նշանակում է կատարվել։ Նշենք, որ Թուրքիայի դեսպանատունը գտնվում է Ռավդա Մեյդայի մերձակայքում։

Իսկ Ստամբուլում Սիրիայի գլխավոր հյուպատոսությունը շարունակելու է իր գործունեությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031