Հայաստանը մտադիր չէ լարել, խզել և փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ապագայում տեսնում Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդին՝ Էթնոսպորտի համաշխարհային կոնֆեդերացիայի ղեկավար Բիլալ Էրդողանը խոստովանել է, որ չէր ցանկանա նախագահ լինել և իր աշխատանքային ժամանակի մեծ մասը հատկացնում է կրթամշակութային նախագծերին։ Այդ մասին նա ասել է ռուսական «TASS»լրատվամիջոցի հետ զրույցում:
Էստոնիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ էստոնացի գործընկերոջը ներկայացրել է «ՀՀ-ԵՄ վերջին զարգացումները, ՀՀ քաղաքացիների եվրոպական նկրտումները՝ ակնկալելով պաշտոնական Տալլինի աջակցությունը՝ դեպի ԵՄ տանող բարդ և երկարատև ճանապարհին», և շնորհակալություն հայտնեց ցուցաբերված աջակցության համար։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը 120 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Ադրբեջան: Սակայն մինչ այցը նախագահ Փեզեշքիանը հարցազրույց է տվել ադրբեջանական AzTV-ին, անդրադառնալով՝ ինչպես իրանա-ադրբեջանական, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական օրակարգին առնչվող թեմաներին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կատարում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ սպառնալից հայտարարություն է արել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հասցեին՝ նշելով, որ այն պետք է դուրս գա տարածաշրջանային համակարգից կա՛մ խաղաղ ճանապարհով, կա՛մ «այլ կերպ», դրանով իսկ ակնարկելով ռազմական միջամտության հնարավորությունը:
«Պահպանելով Արցախի պետական ինստիտուտները պարտավոր եք կանգնել Արցախի Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Գալստյանի թիկունքին, ում դուք լավ գիտեք, որ դատում են միայն Արցախում մնալու և դրանով իսկ որոշների գլխացավանքը դառնալու պատճառով, հայտնի նախադասության մասին է խոսքս՝ «եթե Արցախում մնա գեթ մի հայ, դա կլինի գլխացավանք»»։
«Նախկինում Ադրբեջանի այս սադրանքներին հայկական կողմը համարժեք էր արձագանքում, լռեցնում էր թշնամուն, բայց այսօր, ինչպես տեսնում եք, Ադրբեջանն Արցախից հետո շատ է մեծամտացել։ Կրկնում եմ՝ թշնամու պատասխանը պետք է տրվի, հակառակ դեպքում՝ այսպես շարունակվելու է։ Իշխանությունը հայ ժողովրդին քարոզում է, թե թշնամին ուժեղ է, մենք՝ թույլ, բայց այդպես չէ, մեր ռեսուրսն ամբողջովին սպառված չէ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։ ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ իրականությանը չի համապատասխանում ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Թուրքիայի ռադիկալ իսլամիզմի ուղղվածությունը կարող է նպաստել ահաբեկչության աջակցմանը և այս հանգամանքը կարող է անվտանգության լուրջ սպառնալիք ստեղծել Իսրայելի նման երկրների համար։
Ապրիլի 28-ն Իրանում սգո օր է հայտարարվել։
Կուսակցության կենտրոնական գրասենյակում ունեցած ելույթում Դեսթիջին, նույնացնելով «հայ» և «դավաճան» բառերը
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի թեման Թուրքիայի խորհրդարանում օրակարգ բերող միակ պատգամավորը եղել է «Դեմոկրատական կուսակցությունից» ազգությամբ ասորի Ջորջ Ասլանը։ Նա Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի միակ ասորի անդամն է:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին մեկօրյա այցով գտնվում է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հրավերով։
Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը։
Բոլոր գիտնականները գիտեն՝ Ադրբեջան չի եղել, դա Իրանի պատմական շրջանն է եղել. Մելքոնյան
Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրիլի 24-ին Բերկլիի համալսարանում Armenian Studies-ի նախաձեռնությամբ պետք է կայանար «Տունս քաղցր ա» (“My Sweet Land”) վավերգրական ֆիլմը ցուցադրությունն ու քննարկումը, որի թեման Արցախն էր լինելու։
Ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին, մաղթում ուժ, համբերություն և տոկունություն՝ կորստի ցավը հաղթահարելու համար:
Այսօր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այցելել է Ադրբեջան։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին իրանական լրատվամիջոցները՝ Իրանի նախագահը Բաքու է մեկնել Ալիևի հրավերով։
Փեզեշքիանը նաև նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հարցերը կարող են լուծվել քաղաքական և առևտրային հարաբերությունների հաստատման միջոցով և երկու կողմերի իրավունքների փոխադարձ հարգանքի հիման վրա։
Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը. Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
Բաքվի բարբարոսական վարչախումբը, սակայն, փորձելու է այցը լիուլի օգտագործել նաև հակահայկական նպատակներով։
Ադրբեջանի և Իրանի միջև կապերի զարգացումը մեծ նշանակություն ունի։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել Է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը AZTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Իսպանացի պատգամավորի բնորոշմամբ՝ Հայոց ցեղասպանության կամ այլ ցեղասպանությունների մասին խոսելիս՝ «այլևս երբեք» արտահայտությունը պետք է լինի համընդհանուր գրավական, բայց շատ հաճախ այն դառնում է դատարկ կրկներգ:
Իրանի Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի և դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 40-ի, վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Ստամբուլում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2025թ. առաջին երկու ամսում Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թվով առաջատարներն են Իրանն ու Ռուսաստանը։
2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության թիվը կազմել է 3 մլն 704 հազար 500 մարդ` 9900-ով ավելի նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Այս տվյալները հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն են։
Հայ-ադրբեջանական բանակցությունները ֆարս են, խաբեություն, ինչպես և սրանց ամբողջ իշխանությունը և կեղծ ու հակահայկական բոլոր օրակարգերը։ Խաղաղություն հասկացությունը սրանց համար ավերիչ պատերազմից հետո դարձել է հանրային խաբեության և մանիպուլյացիայի գլխավոր դրույթը։ Իրենք էլ շատ լավ գիտեն, որ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, և վերջնական խաղաղությունը բոլորովին այլ տեղերում է որոշվելու։ Այսօրվա աշխարհն առաջնորդվում է ոչ թե խաղաղության, այլ չոր շահերի տոտալ պաշտպանության սկզբունքով։ Այնտեղ, որտեղ անհրաժեշտ է ագրեսիա, այն անպայման տեղի է ունենում, իսկ որտեղ անհրաժեշտ է բանակցություն, ժամանակավոր դադար է լինում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման պնդում արեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
«Խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժման ժամանակ Խորենացի է ընթերցվում, այլ, որ «Ողբն» է ընթերցվում։ Այո, սա աղանդավորական ինչ-որ շարժում է հիշեցնում ու ծես․ նպատակը՝ ուղերձ հղել, որ ամեն ինչ շատ վատ է, բայց մեսիան մեկն է ու ահա եկել է փրկելու…»։