Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1,735 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 658-ը հայկական են։
Ավտոմեքենայի վրա նշված է եղել «Մամուլ», այն պատկանել է Al-Quds Today հեռուստաալիքին:
Գլխավոր քարտուղարը նաև շուտափույթ և լիակատար ապաքինում է մաղթել այդ ողբերգական միջադեպում բոլոր տուժածներին:
Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ քովիդ թեստը կրկին դրական է և կաշխատի որոշակի սահմանափակումներով:
Չի կարելի թույլ տալ Սիրիայի մասնատումը, Իսրայելը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը․ Լավրով
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Ռուս լուսանկարչի օբյեկտիվում հայտնված աշխատանքը TASS-ի և Газета.ru-ի լավագույնների շարքում է:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը վստահ է՝ ստեղծված իրավիճակում հնարավոր չէ Ադրբեջանի հետ հասնել խաղաղության։ Իսկ պայմանագիրը, որի մասին խոսում են ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները՝ չի կարող լինել խաղաղության փաստաթուղթ։
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 25-26-ը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաք։
#ՀԻՄԱ. ԼԱՎՐՈՎԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
Գերիներ հարցով Հայաստանի հետ համագործակցելու առաջարկն Ադրբեջանի հերթական խայծն է. Բեգլարյան
Առաջին դեպքն է` Ադրբեջանը բոլոր գերիների անունները նշեց, 2000 քրգործ կա՝ 1987-2024 թթ․-ին վերաբերող
«Ռուսաստանը պետք է փակեր իր օդային տարածքը Գրոզնիի վրա, բայց չի արել։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ՊՆ բարձրաստիճան զինվորականների և նրանց ընտանիքների դեմ Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից ծրագրված մի շարք մահափորձեր։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը՝ հղում անելով գերատեսչությանը։
#ՀԻՄԱ. ՌԴ-ՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Ախր ով է ում հրավիրում բանավեճի: Լուրջ, նախկին նախագահների համար պետք է որ անձնական վիրավորանքի նման դա հնչեր: Կարելի էր անգամ հենց միայն «բանավեճի հրավերի» համար Փաշինյանի դեմ դատական հայց ներկայացնել՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հիմքով:
Թեպետ իշխանությունը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի տեքստում ուղիղ ձևակերպում չկա 300.000 ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելու մասին, սակայն կա մի ձևակերպում, որը ներառվել է բացառապես այդ նպատակով, և ակնհայտ է, որ Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա դրա վերաբերյալ:
Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը վարում է ազգային հանձնաժողովը, որին կմասնակցեն նաև Ադրբեջանի և Բրազիլիայի ներկայացուցիչները
Սուրբ Ծննդյան օրը Ռուսաստանը մի շարք հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին և կարևոր էներգետիկ ենթակառուցվածքներին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբծննդյան շնորհավորանքի ժամանակ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի նահանգապետ է անվանել և ասել, որ եթե կանադական տարածքները դառնան ԱՄՆ 51-րդ նահանգը, կանադացիների համար հարկերը կկրճատվեն ավելի քան 60%-ով։
Բախումները տեղի են ունեցել դեկտեմբերի 25-ին, Տարտուս քաղաքում։
Հարավային Կովկասի ընդհանուր տնտեսական աճը 2024 թվականին կազմել է 6,9%։ Այս մասին հայտնում է Gnomon Wise հետազոտական ինստիտուտը։
Պետության երաշխավորված կործանման ու այն պահպանելու գոնե շանսի միջև ընտրությունն անհամեմատ ավելի կարևոր է, քան բոլոր այն ընտրությունները, որոնք կատարվում են քվեախցիկում։ Պետությունից հրաժարվելու և պետությունը պահպանել փորձելու ընտրությունը քվեատուփի ընտրելիք չէ, ինչպես որ ստորացման ու արժանապատվության պահպանման միջև ընտրությունը չի կատարվում ձևաթղթերով։
Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 29-ին հայտարարել է օրենսդիր մարմնի շենքում անվտանգության լրացուցիչ միջոցառումների ներդրման մասին, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Վատիկանի բարձրաստիճան դիվանագետին կանչել է բանակցությունների՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնցում Իսրայելը մեղադրվում է Գազայի հատվածում դաժանության մեջ, գրում է Ynet լրատվական կայքը:
Պենյան նաև հավաստիացրել է, որ երկիրը կշարունակի պայքարը թրմանյութերի մաքսանենգությամբ զբաղվող խմբերի դեմ։
Սիրիական ոստիկանությունը գիշերը պարետային ժամ է սահմանել Հոմս քաղաքում՝ ցույցերի ժամանակ անկարգությունների առնչությամբ: Ըստ բնակիչների՝ դրանք կազմակերպել են ալավիական և շիա մահմեդական կրոնական համայնքների անդամները, հայտնում է Reuters-ը։
Իսրայելն անպայման կվերանա առաջիկա մի քանի տարիների ընթացքում, ըստ իրանական Tasnim գործակալության՝ դրա մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Ալի Ֆադավին:
Թուրքիայի աշխատանքների և սոցիալական անվտանգության նախարար Վեդաթ Ըշըքհանն անդրադարձել է «Նվազագույն աշխատավարձի սահմանման հանձնաժողովի» կողմից նոր տարվա համար սահմանված նվազագույն աշխատավարձին:
Վերջին շրջանում Բաքուն և Անկարան ավելի քիչ են անդրադառնում իրենց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» կոչվող չարաբաստիկ պրոյեկտին։ Սակայն այն շարունակում է մնալ թյուրքական երկրների օրակարգում։
Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանում մարտերի ընթացքում մոտ «Հըզբոլլահ»-ի 3800 մարտիկ է սպանվել, ներառյալ՝ 2762-ը սպանվել է սեպտեմբերի վերջին Իսրայելի ցամաքային հարձակման ժամանակ, հաղորդում է Times of Israel-ը: