Քրդական զինված խմբավորումները փորձել են Իրաքից անցնել Իրան․ Reuters
Քրդական զինված անջատողական խմբավորումները փորձել են Իրաքից հատել Իրանի սահմանը: Այս մասին թեմայից քաջատեղյակ երեք աղբյուր հայտնել են Reuters-ին։
Աղբյուրները, որոնց շարքում կա նաև իրանցի պաշտոնյա, նշել են, որ Թուրքիայի հետախուզական գործակալությունը վերջին օրերին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) զգուշացրել է քուրդ զինյալների կողմից սահմանը հատելու մասին։
Իրանցի պաշտոնյան ասել է, որ ԻՀՊԿ-ն բախվել է քուրդ զինյալների հետ, որոնք փորձել են անկայունություն ստեղծել և օգտվել Իրանում շարունակվող բողոքի ցույցերից:
Թուրքիայի հետախուզական գործակալությունը (MIT) չի մեկնաբանել տեղեկությունը:
Իրանցի պաշտոնյան նաև նշել է, որ զինյալներն Իրանի տարածք են փորձել անցնել Իրաքից և Թուրքիայից՝ հավելելով, որ Թեհրանը խնդրել է այդ երկրներին դադարեցնել զինյալների կամ զենքի ցանկացած տեղափոխում Իրան։
