Իմ իմանալով` Միացյալ Նահանգները նախնական 140 մլն դոլար է հատկացրել ԹՐԻՓՓ-ի համար. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ամերիկյան կողմը նախնական արդեն 140 միլիոն դոլար է հատկացրել TRIPP-ի նախապատրաստական ընթացքի համար:
Ինչ վերաբերում է կոնկրետ ներդրումներին, Փաշինյանն ասաց, որ դրանք կախված են կոնկրետ նախագծերից։
«Դա արդեն նախագծա-նախահաշվային հաշվարկների հետ է կապված, բայց որ ներդրումները մեծ են լինելու՝ ակնհայտ է: Այսօր որևէ մեկը ձեզ թիվ չի կարող ասել: Ենթադրենք, երկաթուղի պետք է կառուցվի, ի՞նչ արժի այդ երկաթուղու կառուցումը, ինչքա՞ն պետք է ներդնել, այսօր ոչ ոք չի կարող ասել: Որովհետև դրա համար պետք է տեխնիկատնտեսական հաշվարկ»,- ասաց նա։
Նշենք, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։
Ավելին, Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Սակայն կա ակնկալիք, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։
Մանրամասները՝ տեսանյութում
