Բաժիններ՝

Ուիթքոֆը հայտարարել է Գազայում հակամարտությունը դադարեցնելու ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագանց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ անկլավում տեխնոկրատ ​​պաղեստինյան վարչակազմի ստեղծմամբ։

«Այսօր, նախագահ Թրամփի անունից, մենք հայտարարում ենք Գազայի հակամարտության վերջ դնելու` նախագահի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ հրադադարից անցնելով ապառազմականացման, տեխնոկրատ ​​կառավարման և վերակառուցման»,- գրել է Ուիթքոֆը X միկրոբլոգում։

Նա նշել է, որ երկրորդ փուլով Գազայում նախատեսվում է ստեղծել անցումային տեխնոկրատական ​​պաղեստինյան վարչակազմ, Գազայի կառավարման ազգային կոմիտե և սկսել Գազայի լիակատար ապառազմականացման և վերակառուցման գործընթաց, չարտոնված անձնակազմի զինաթափում:

«ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը լիովին կկատարի իր պարտավորությունները, այդ թվում՝ անհապաղ կվերադարձնի վերջին մահացած պատանդի աճյունը: Դա չանելու դեպքում լուրջ հետևանքներ կլինեն»,- նշել է Ուիթքոֆը գրառման մեջ։

Նաև կարևորվել է առաջին փուլի ընթացքում մարդասիրական օգնության տրամադրումը, հրադադարի պահպանումը, բոլոր ողջ մնացած պատանդների, ինչպես նաև մահացածների աճյունների վերադարձը:

«Մենք խորապես շնորհակալ ենք Եգիպտոսին, Թուրքիային և Կատարին իրենց անփոխարինելի միջնորդական ջանքերի համար, որոնք հնարավոր դարձրին մինչ օրս արձանագրված ողջ առաջընթացը»,- նշել է բանագնացը:

2025 թվականի սեպտեմբերին Թրամփի վարչակազմը հրապարակել էր եռափուլ, 20 կետանոց խաղաղության ծրագիր, որը նպատակ ուներ դադարեցնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը, որը բռնկվել էր 2023 թվականի հոկտեմբերին։ Դրա հետևանքով Գազայում զոհվել էր ավելի քան 71000 և վիրավորվել ավելի քան 171000 մարդ։

Ծրագրի իրականացման առաջին փուլի ընթացքում երկու կողմերն էլ բազմիցս մեղադրել են միմյանց խախտումների մեջ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031