Մոսկվայում գործող դեսպանատանը բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակից է բացահայտվել

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը պարզել է, որ բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակիցը Ռուսաստան է ուղարկվել Մոսկվայում գտնվող դեսպանատան բաժիններից մեկի քարտուղարի պաշտոնում աշխատելու քողի ներքո։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն։

«ՌԴ ԱԴԾ-ն հակահետախուզական աշխատանքների ընթացքում բացահայտել է բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակցի՝ 1980 թվականի օգոստոսի 8-ին ծնված Դևիս Գարեթ Սամյուելին, որը Ռուսաստան է ուղարկվել Մոսկվայում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատան վարչատնտեսական բաժնի երկրորդ քարտուղարի պաշտոնում աշխատելու քողի ներքո», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՌԴ ԱԳՆ–ն շահագրգիռ գերատեսչությունների հետ փոխգործակցությամբ որոշել է Դևիս Գարեթ Սամյուելին զրկել հավատարմագրումից։
Բրիտանացին պետք է երկու շաբաթվա ընթացքում լքի Ռուսաստանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031