Ցունամիի առաջացման սպառնալիք է հայտարարված Նոր Կալեդոնիայի ափերի մոտ տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո:
«Ակնհայտ է, որ որոշակի ընդհատակյա պայմանավորվածություն կամ համատեղ ընկալում կա կողմերի միջև ներկայիս իրավիճակի վերաբերյալ, հենց այդ պատճառով շփման գծում իրավիճակը համեմատաբար խաղաղ է»:
Իրանի ֆինանսական և նավթային ոլորտի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներից հետո Թուրքիան դադարեցրել է հում նավթի ներկրումը Իրանից:
«Այս պաշտոնը չպետք է կռվախնձոր դառնա, հատկապես, երբ Հայաստանի թեկնածուն արդեն պաշտոնավարել է մի որոշ ժամանակ, և մյուս երկրները համաձայն չեն, որպեսզի երկրորդ թեկնածուն նշանակվի»,- ասում է Մալաշենկոն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Էդուար Ֆիլիպի քաղաքականության հավանության վարկանիշները 23 տոկոս եւ 26 տոկոս ռեկորդային ցածր ցուցանիշներ է արձանագրել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առևտրային բանակցություններ սկսելու մասին:
Թուրքիան ռազմական արդյունաբերության ոլորտի 18.2 մլրդ դոլարանոց բյուջեով աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը: Անթալիայի համալսարանում ներկայացրած զեկույցի ժամանակ այդ մասին հայտարարել է խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերության՝ «ASELSAN»-ի տնօրեն Հուլուք Գյորգյունը:
Վրաստանի նախագահի նոր վարչակազմի ֆինանսաորումը գրեթե 4 միլիոն լարիով կրճատվում է, իսկ նախագահի պահուսային հիմնադրամը լիովին լուծարվում է, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, դեկտեմբերի 4-ին Դամասոսում ընդունելով ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոյին, հայտարարել է, որ աշխարհում ուժերի դասավորությունը կարող փոխվել այն ձախողումների պատճառով, որոնք կրում են Արեւմուտքի նախագծերը:
Ֆրանսիայում չորս մարդ է զոհվել «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում:
Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես բենզինի եւ դիզվառելիքի գների աճի մորատորիում են սահմանում վեց ամսով:
Ավստրիան նշում է, որ 2019 թվականին իր գերակա խնդիրը կլինի լարվածության թուլացման անհրաժեշտությունը Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերություններում, որովհետեւ Եվրոպայում երկարաժամկետ խաղաղությունը հնարավոր է սոսկ Մոսկվայի հետ համագործակցությամբ:
Ավելի քան 160 լցակայաններ են փակված՝ «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաների հետեւանքով վառելիքի մատակարարումների բացակայության պատճառով:
Իսրայելում դեկտեմբերի 4-ին կանանց համընդհանուր գործադուլ է հայտարարված կանանց նկատմամբ բռնության դեմ:
Թեհրանը հրթիռային փորձարկումներ անցկացնելու համար որեւէ մեկի թույլտվության կարիքը չունի:
Դեկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
Մեծ Բրիտանիան կարող է միակողմանի կարգով հետ կանչել Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու ծանուցումը, քանի դեռ կողմերը պաշտոնապես «ապահարզանի» համաձայնագիր չեն կնքել:
Եվրոյի գոտու 19 երկրների ֆինանսների նախարարները համաձայնության են հասել եվրոգոտու բարենորոգման շուրջը:
Սիցիլիայի Մաֆիայի դեմ պայքարի վարչությունը դեկտեմբերի 4-ի առավոտյան իրականացրել է ընդգրկուն հատուկ գործողություն, որի ընթացքում ձերբակալվել են «Կոզա նոստրայի» 46 անդամներ, այդ թվում՝ գանգստերական սինդիկատի ենթադրյալ պարագլուխը՝ Սետիմինո Մինեոն:
«Երբ այս երկուսը տարանջատում ենք իրարից, դա նշանակում է, որ կարգավիճակից բացի՝ կարող են լինել ինչ-որ այլ անվտանգության երաշխիքներ՝ առանց Արցախի Հանրապետության միջազգային կարգավիճակն ամրագրելու»։
Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Պարսից ծոցից նավթի արտահանման հնարավոր դադարեցման մասին, եթե Թեհրանը զրկվի իր ածխաջրածիններն արտաքին շուկաներին մատակարարելու հնարավորությունից:
Իսրայելացի զինվորականները հայտարարել են «Հյուսիսային վահան» գործողությունն սկսելու մասին, որի ընթացքում նրանք մտադիր են գտնել եւ ոչնչացնել այն անդրսահմանային թունելները, որոնք լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը փորում է հրեական պետության տարածք գրոհայինների գաղտնի ներթափանցման համար։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին երկյուղ է հայտնել, որ միջազգային անվտանգության համար կարեւոր փաստաթղթերի վիճարկման պատճառով աշխարհում իրավունքի գերակայության փոխարեն կարող է գերիշխող դառնալ ջունգլիների օրենքը։
Նոյեմբերի 26-ին ավտովթարից մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող 1999թ. ծնված Ալի Սահիբ օղլու Աբբասովը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա տիկին Մելանյան դեկտեմբերի 3-ի երեկոյան Վաշինգտոնում այցելել են Կապիտոլիումի շենք՝ հարգելու նոյեմբերի 30-ին կյանքի 95-րդ տարում վախճանված նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի հիշատակը։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավախումբը՝ John C. Stennis ատոմային ավիակրի գլխավորությամբ, առաջիկա օրերին կմտնի Պարսից ծոց՝ ցուցադրելու իր ուժը Իրանին:
Ձմռան համար անսովոր բարձր ջերմաստիճան է հաստատվել Ճապոնիայի մեծ մասում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Բրյուսելում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է Թել Ավիվին աջակցելու մասին եւ հավաստել ինքնապաշտպանության՝ երկրի բացարձակ իրավունքը։
Մեքսիկայում Cessna մակնիշի ոչ մեծ ինքնաթիռը դեկտեմբերի 3-ին բնակելի շենքի մեջ է մխրճվել Սինալոա նահանգի Կուլիական քաղաքում: