ԱՊՀ–ն ամրապնդում է կապերը ԵԱՏՄ-ի հետ. Լուկաշևիչը՝ մեծ գործընկերության հեռանկարների մասին

Անկախ պետությունների համագործակցությունը հետևողականորեն իրականացնում է Եվրասիական տնտեսական միության հետ կապերի ամրապնդման գիծը։ Այս մասին ասվում է ԵԱՏՄ օրվա կապակցությամբ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի՝ Մինսկում արված մեկնաբանության մեջ։

2022 թվականի մայիսին Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ երկրների ղեկավարները մայիսի 29-ը հայտարարել են Եվրասիական տնտեսական միության օր։ 2014 թվականի այս օրը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաքում ստորագրվեց ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը:

Ինչպես ընդգծել է Լուկաշևիչը, ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև սերտ գործակցությունը հաստատում է նոր իրականություն դարձած համաշխարհային տնտեսության տուրբուլենտության պայմաններում նպատակների և խնդիրների ընդհանրությունը:

Լուկաշևիչի մեկնաբանության մեջ նաև նշվում է, որ այնպիսի ինտեգրացիոն կառույցներ, ինչպիսիք են ԱՊՀ-ն և ԵԱՏՄ-ն, Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությունը, ՇՀԿ-ն, ԲՐԻԿՍ-ը, Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրուդը և այլն, ապագայում կարող են հիմք հանդիսանալ Եվրասիական մեծ գործընկերության համար, որն իր էությամբ կդառնա «ինտեգրացիաների ինտեգրում»:

Դա իր հերթին խթան կհաղորդի կայուն զարգացմանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, նոր տեխնոլոգիաների կիրառմանը, տրանսպորտային-լոգիստիկ կապի բարելավմանը, ինչպես նաև Եվրասիայի ժողովուրդների միջև մշակութային և այլ կապերի ամրապնդմանը:

2025 թվականին ավարտվել է Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների՝ «Ռազմավարություններ-2025»-ի գործողության ժամկետը։ Դրա գործունեության ընթացքում բոլոր անդամ պետություններում առանցքային մակրոտնտեսական ցուցանիշների աճ է գրանցվել։ 2025 թվականին ԵԱՏՄ համախառն ՀՆԱ-ի աճը կազմել է 1,7%, արդյունաբերական արտադրության աճը՝ 1,6%, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությանը՝ 4,6%։ Ապրանքների փոխադարձ առևտուրը 2020 թվականի համեմատ աճել է 72,8%-ով, երրորդ երկրների հետ միության արտաքին առևտրի շրջանառությունը՝ 24%-ով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031