ԱՄՆ-ն կփորձի հասնել Կաստրոյի արտահանձնմանը. Թոդ Բլանշ

Միացյալ Նահանգները մտադիր են հասնել Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դատավարությանը և այդ նպատակով նրան տեղափոխել երկրի տարածք։ Այդ մասին մայիսի 28-ին հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը։

«Ինչ վերաբերում է պարոն Կաստրոյին, ինչպես նաև ցանկացած այլ անձի, որին մեղադրանք է առաջադրվել այս երկրից դուրս, նպատակը մեղադրյալին այս երկիր հասցնելն է», — հայտարարել է նա Fox News հեռուստաալիքի եթերում։

Բլանշը նշել է, որ ԱՄՆ-ը դրան կհասնի Կուբայի նախկին առաջնորդի արտահանձնման միջոցով։ Նա նաև չի բացառել առևանգման տարբերակը, որը կիրառվել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ։

«Ինչպե՞ս ենք մենք դա անելու։ Մադուրոն ծայրահեղ օրինակ է, <…> բայց սովորաբար մենք դա անում ենք արտահանձնման միջոցով», — նշել է Բլանշը։

The New York Times թերթը մայիսի 16-ին հայտնել էր, որ ամերիկյան իշխանությունները դիտարկում են Կաստրոյի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը, այդ թվում՝ քրեական հետապնդման և հետագա առևանգման միջոցով՝ Մադուրոյի օրինակով։ Սպառնալիքը, ինչպես կարծում են հրատարակության աղբյուրները, կարող է դառնալ Հավանայի վրա ճնշման գործիք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031