Միջադեպ Կիրանցում. ադրբեջանցի սահմանապահները վիճել են՝ ասելով, որ նոր ճանապարհն անցնում է «ադրբեջանական հողով». Գառնիկ Դանիելյան

Կիրանցի բնակիչներից տեղեկացա, որ դեպի Կիրանց տանող նոր ճանապարհի վրա օրերս միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանցի սահմանապահները եկել, վեճի մեջ են մտել հայ սահմանապահների հետ՝ ասելով, որ նոր կառուցվող ճանապարհի մի հատվածը անցնում է ադրբեջանական հողի վրայով։ Այս մասին գրում է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սրբազան Շարժման ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։

«Երեկ և դրա նախորդ օրն էլ Կիրանցի բնակիչները ականատեսն են եղել, թե ինչպես են ադրբեջանցիները հնձում իրենց ցանած ցորենը։ Շատերի համար սա միակ ապրուստի միջոցն է։

Իսկ այսօր տրակտոր վարող տղամարդ է ականից վնասվել։ Փառք աստծո, վնասվածքները լուրջ չեն։

Սա՞ է ձեր խոստացած ապագան․․․»,- գրել է Դանիելյանը։

Տեսանյութեր

Լրահոս