Բաժիններ՝

Reuters-ը ներկայացրել է Հալեպում տիրող իրավիճակը գրոհայինների վերահսկողության ներքո

Սիրիայի Հալեպ քաղաքի անակնկալ գրավումից մեկ շաբաթ անց քաղաքն աստիճանաբար վերադառնում է կյանքի նորմալ հուն։  յս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ տեսանյութերի և բնակիչներից մի քանիսի վկայությունների հիման վրա։

Գործակալությունը նշում է, որ գիշերվա պարետային ժամը չեղարկվել է, խանութներում նորից հաց են վաճառում, ինտերնետային կապը բարելավվել է։

Նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման գլխավորությամբ գրոհայինները հարձակում են սկսել՝ գրավելով Հալեպը, իսկ դեկտեմբերի 5-ին՝ նաև Հոմսը։

«Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ն ահաբեկչական է ճանաչված ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի կողմից։ Խմբավորումը տարիներ շարունակ փորձում է փոխել իր մասին ընկալումները։ Ըստ վերլուծաբանների՝ Հալեպում ձեռնարկված միջոցներով խմբավորումը փորձում է ցույց տալ, որ կենսունակ այլընտրանք է նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը։

Ձգտելով հանգստացնել Հալեպի բնակիչներին, այդ թվում՝ փոքրամասնություններին, լրագրողներին և պետական ​​ծառայողներին՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը հայտարարություններ է հրապարակել տեքստային հաղորդագրությունների միջոցով՝ ասելով, որ իրենց կողմից քաղաքի վերահսկողությունը նրանց վտանգի չի ենթարկի: Խմբավորումը նաև խոստացել է, որ հիմնական ծառայությունները կշարունակեն մատուցվել:

Reuters-ը նշում է, որ քրիստոնյաները հիմնականում մնացել են քաղաքում, իսկ կիրակի օրը պատարագ են մատուցել, որին այցելել են նաև որոշ գրոհայիններ։

Միևնույն ժամանակ Reuters-ը նշում է, որ Հալեպի փողոցներում դեռ աղբ է կուտակված։ Բնակիչները վախենում են, որ բավականաչափ ջուր չեն ունենա կամ դիզել՝ տները ջեռուցելու համար։ Բնակիչները նշել են, որ, այնուամենայնիվ, ուրախ են, որ կյանքը շարունակվում է. շուկաները, հացի փռերը և բենզալցակայանները բաց են, չնայած մեծ հերթերին և բարձր գներին։

Reuters-ը նաև նշում է, որ ըստ տեսանյութերի՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը  Սիրիայի կառավարական ուժերի զինվորներին հատուկ ժամանակավոր քարտ է տրամադրում, որը նրանց պաշտպանում է հնարավոր պատժից։ Նման քարտեր տրամադրող կենտրոնների դիմաց տասնյակ կառավարական ուժերի հերթեր են գոյացել։ Այդ կենտրոններում աշխատում են դիմակավորված գրոհայիններ՝ սև համազգեստով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031