
Մակրոնը հայտարարել է, որ կշարունակի նախագահել մինչև իր լիազորությունների ավարտը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ուղերձով և հայտարարել, որ մոտ ապագայում նոր նախարարներ կնշանակի, ովքեր պետք է ներկայացնեն ողջ քաղաքական սպեկտրը։
Մակրոնը հայտարարել է, որ կշարունակի նախագահել մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2027 թվականը։
«Ընտրվել եմ հինգ տարի ժամկետով և կկատարեմ իմ պարտականությունները մինչև լիազորություններիս ավարտը»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը։
Նա նշել է նաև, որ Ֆրանսիայում 2025 թվականի նոր բյուջեն կպատրաստվի տարեսկզբին