Մենք այսօր կստորագրենք մեծ, բազային համաձայնագիր. Պուտինը՝ Փեզեշքիանին

Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին նոր պայմանագիրը լրացուցիչ խթան կհաղորդի համագործակցության բոլոր ոլորտներին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Սա հնարավորություն կտա լրացուցիչ խթան հաղորդել մեր համագործակցության գործնականում բոլոր ոլորտներին։ Վստահ եմ, որ սա կնպաստի նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Թեև, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ ներկայիս տեմպերը միանգամայն ընդունելի են»,- ասել է Պուտինը:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշիանը պաշտոնական այցով Ռուսաստանում է։ Պուտին-Փեզեքշիան հանդիպումը տեղի է ունենում Կրեմլում։ Բարձր մակարդակի բանակցությունները կսկսվեն նեղ ձևաչափով, ապա կշարունակվեն ընդլայնված կազմով։ Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հանդիպումից հետո ակնկալվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հիմնական պայմանագիրը։

Տեսանյութեր

Լրահոս