Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ եվրոպական երկրների ընդհանուր պաշտպանության համար ստեղծված «Եվրոպական երկնքի վահան նախաձեռնությանը» (ESSI) կմասնակցեն նաև Թուրքիան և Հունաստանը։
Գերմանիան 2023 թվականին Ադրբեջանից ներմուծել է մոտ 4,2 հազար տոննա տխիլ (աղավաղված անվանումը՝ պնդուկ), ինչը վերջին 6 տարվա ընթացքում առավելագույն ծավալն է. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ԳԴՀ դաշնային վիճակագրական վարչության տվյալներին։
Ալիևի հետ հանդիպման ժամանակ հիմնական արձանագրումը այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։
Նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը ՀՀ-ում պետք է որևէ բան վերահսկի։
2024 թվականի հունվարին Վրաստան փոխանցվող գումարի ծավալը նվազել է։ Անցած տարվա հունվարի համեմատ նվազումը կազմում է 40,8 տոկոս։ Թարմացված տվյալները հրապարակել է Վրաստանի Ազգային բանկը։
Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա, որ էլ ինչ հող տա որևէ մեկին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնը կդադարի լինել Կիևի ռազմավարական գործընկերը, եթե նա օգնության փաթեթ չտրամադրի։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմում են, օգտագործում են խոհանոցի և այլ կենցաղային կարիքների համար, քանի որ գյուղի խմելու ջրի աղբյուրներն Ադրբեջանն օկուպացրել է 2022թ. սեպտեմբերի 13-ից սկսած:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Գլոբալ տաքացման պատճառով մորեխների հաճախակի արշավանքները սպառնում են գլոբալ պարենային անվտանգությանը, հայտնել են սինգապուրցի և չինացի գիտնականները Science Advances գիտական ամսագրի հոդվածում:
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ դիմել են Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈՒԵՖԱ)՝ Գազայի հատվածում հակամարտության պատճառով պատժամիջոցներ կիրառել Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի և իսրայելական ակումբների նկատմամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ապագայում հանդիպում կանցկացնեն։
2023 թվականից մինչև 2024 թվականի հունվարի 26-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանը աշխատանքային հիմքով կացության թույլտվություն է տվել ընդհանուր առմամբ 5 491 օտարերկրացու։ Այս մասին Business Press News լրատվականը տեղեկացել է Պետական ծառայությունների զարգացման գործակալությունից:
«Ես՝ որպես հրամանատար, Աստված ոչ անի, եթե պատերազմ սկսվի, կրակոց լինի, ինքս հաստատ կրակելու եմ ու որևէ մեկին չեմ նայելու։ Իհարկե, ինքս պատասխանատվության ենթարկվելուց չեմ վախենում, ավելի շուտ ինքը կենթարկվի պատասխանատվության և այն մարդիկ, ովքեր թշնամու սադրանքի դեպքում չկրակելու հրաման կտան»,- նշեց Արգամ Հովսեփյանը։
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայի ռազմադաշտում իրավիճակը «կկարգավորվի երեք ամսվա ընթացքում» և կոչ է անում մեծացնել օգնությունը Կիևին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում Փաշինյանի հետ հանդիպումը օգտակար է անվանել:
«Ադրբեջանը ժամանակ է ձգում, որպեսզի տեսնի, թե Ռուսաստանն Ուկրաինայում ինչ արդյունքներ է գրանցելու, այդ ընթացքում փորձում է ՀՀ-ում Սահմանադրություն փոխել։ Իսկ ՌԴ-ի կողմից Ուկրաինայում հաջողություններ գրացնելու համար նախադրյալներ կան, բայց դեռևս դա շոշափելի չէ։
Ռուսաստանին 1991 թվականի սահմաններին վերադարձնելու փորձերը կհանգեցնեն գլոբալ պատերազմի՝ օգտագործելով Կիևում, Բեռլինում, Լոնդոնում, Վաշինգտոնում գտնվող ողջ ռազմավարական զինանոցը, Telegram-ի ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
ԱՄՆ-ից Հունգարիա այցելած պատվիրակության երկու սենատոր բանաձև կներկայացնեն Կոնգրեսին, որը Բուդապեշտին դատապարտում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ձգձգման և ժողովրդավարությունից նահանջելու համար:
Փետրվարի 18-ին Մյունխենի անվտագային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադիի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի Արտաքին գործերի նախարարությանը բյուջեից հատկացվեց 16.670.800 ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ՝ Լոնդոնում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով: Այս հատկացումից հետո Լոնդոնում գնվեց 5 հարկանի շենք, որի միայն պահպանման ծախսերը կկազմեն 100.000 ֆունտ։
Լոնդոնը կքննարկի Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի նոր անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։ Այս մասին Sky News-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեվիդ Քեմերոնը։
ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին X սոցցանցի իր միկրոբլոգում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ անդրադառնալով նախօրեին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցած Փաշինյան-Շոլց-Ալիև եռակողմ հանդիպմանը:
Ռուս հաղորդավար , «Россия Сегодня» մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ հարցում է ուղարկել Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հարցազրույցի համար։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր անձնական խնայողություններից 48 հազար լարի է օգտագործել 2023 թվականին եվրոպական երկրներ իր այցելությունների ծախսերը հոգալու համար։ Այս տվյալներն արտացոլվել են 2024 թվականի հունվարի 29-ին լրացրած գույքի թարմացված հայտարարագրում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, խոսելով Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորման մասին, շփոթել է Ուկրաինան և ՆԱՏՕ-ն։ Այս մասին գրում է Fox News
Իրանը, զգուշանալով ԱՄՆ-ի հետ ուղղակի առճակատում հրահրելուց, մասնավոր կերպով կոչ է արել «Հեզբոլլահին» և Մերձավոր Արևելքի այլ զինված շարժումներին զսպվածություն ցուցաբերել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերի նկատմամբ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրներին։
Մեքսիկայի Գերերո նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Այն, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ, Ռուսաստանի համար կյանքի ու մահվան հարց է, դա երկրի ճակատագիրն է, մինչդեռ Արևմուտքի համար դա ընդամենը նրանց մարտավարական դրության հարցն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: