2024թ. մահվան ելքով վթարների թիվը Թուրքիայում կազմել է շուրջ 267.000

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) տվյալներ է հրապարակել 2024-ին երկրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) պատահարների մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ միայն 1 տարում Թուրքիայում գրանցվել է շուրջ 1.5 մլն ՃՏՊ, որıց շուրջ 267.000-ը մահվան կամ վիրավորի ելքով:

Նշվում է, որ ՃՏՊ-ների արդյունքում մահացած մարդկանց թիվը 2024-ին կազմել է 6352:

Տեղեկություն է տրամադրվել նաև ՃՏՊ-ների վայրերի վերաբերյալ: Այսպիսով, դրանց 85.5 տոկոսը տեղի է ունեցել բնակելի հատվածում, 14.5-ը բնակելի հատվածից դուրս:

TÜİK-ի տվյալների համաձայն՝ մահվան կամ վիրավորման ելքով ՃՏՊ-ներն օրական միջինում կազմել են 731, որոնց հետևանքով միջինում մահանում է 17.4, իսկ վիրավորվում՝ 1.055 քաղաքացի։

Տեսանյութեր

Լրահոս