ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի էր էջում հերթական գրառումն է կատարել՝ խոսելով հարկերի բարձրացման և պետական պարտքի ավելացման մասին: Հաշվի առնելով, որ Օսկանյանի նախկին գրառմանը պատասխանել էր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, չի բացառվում, որ նրանց միջև հեռակա բանավեճը շարունակություն ունենա։
ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալների՝ Վարդան Արամյանի ու Ատոմ Ջանջուղազյանի տեսակետներն արտաքին պարտքի հարցում միմյանց հակասում են։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, պետությունն ամբողջությամբ բավարարում է մարզերից ստացված դիմումները։
Գործադիրը գումար է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին` ապաստան հայցողների կեցությունը և կենսապահովման պայմանները հոգալու համար։
Այսօր կայացած կառավարության հերթական նիստում սահմանվել է մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների իրականացման և կատարված աշխատանքի ֆինանսավորման կարգը, որի համաձայն 2012 թվականին ավարտին կհասցվի հետևյալ ճանապարհների հիմնանորոգումը. Հ-184, Մ-3-Նորաշեն-Սարչապետ (Նորաշեն-Սարչապետ հատված), Տավուշի մարզի Թեղուտ գյուղի ճանապարհ, Վայք քաղաքի Երիտասարդական փողոց, Լոռու մարզի Հարթագյուղի համայնքը Վանաձոր-Գյումրի մայրուղուն միացնող ճանապարհ, Բազմաղբյուր-Ղազարավան- Փարպի ավտոճանապարհ, Հ-290, Մ-5-Լեռնուղի-Այգևան- մ5 ավտոճանապարհ։
Samsung ընկերության ղեկավարը լրատվամիջոցներին հայտնել է, որ իր ընկերությունը չի վախենում նրանցից, ովքեր փորձում են «կեղտոտ խաղեր» խաղալ, եւ եթե ուզում է կեղտոտ խաղալ, նրանք էլ գիտեն, թե ինչպես պետք է դա անել: «Դուք կարող եք ծախսել այդ մետաղադրամները որտեղ ցանկանում եք, դա իմ խնդիրը չէ, ես արդեն վճարել եմ եւ այդպիսով կատարել օրենքի պահանջը»,-ասել է նա:
– Մենք գիտենք, որ Հայաստանը խոցելի է տարբեր աղետների առումով, և այդ նպատակով մասնագետ ենք հրավիրել, որը կօգնի գնահատել իրավիճակը, որպեսզի մենք կարողանանք առավելագույնս օգտակար լինել ձեզ,- նշեց ԱԶԲ Հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը։
«Եկամտային հարկի» մասին չարաբաստիկ օրենքի թեմայով վերջին օրերին այնքան է խոսվել, որ դրա հիշատակումն արդեն կասկածի տակ է դնում նյութի՝ ընթերցելի լինելու հավանականությունը։
«Հայաստանում արտարժույթի շուկան լիովին վերահսկվում է իշխանությունների կողմից: Կուզեն՝ կթանկացնեն, կուզեն՝ կէժանացնեն»,- 168.am-ին ասել է տնտեսագետ Հայկ Բալանյանը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 29-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է երեկվա փոխարժեքով` 1դոլար/410 դրամ, սակայն պահանջարկի չի գերազանցել 409 դրամը:
«Եկամտային հարկի մասին» օրենքից գործատուները ոչ միայն չեն կորցնում, այլ հակառակը՝ շահում են։ Այս մասին 168.am-ին ասել է տնտեսագետ Հայկ Բալանյանը
Ընթացիկ տարվա բոլոր ժամանակահատվածներում էլ պետական բյուջեի կատարումն ապահովվել է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ տնտեսագետի՝ գնաճի մասին խոսակցություններն իշխանության մաս կազմող «ընդդիմության» կողմից արված աղմուկն է
Սիրիահայ գործարարները, ովքեր իրենց երկրում բռնությունների պատճառով տեղափոխվել են Հայաստան, այստեղ դժվարությունների են հանդիպում։ Պարզելու համար, թե ի՞նչ դժվարությունների մասին է խոսքը, 168.am-ը զրուցել է ՀԳՄ նախագահ Գագիկ Մակարյանի հետ։
Այսօր «Orange Արմենիան» հայտարարեց Ֆրանսիս Ժելիբտերի` ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու և Բրունո Դյութուայի` ընկերության հիմնադիր գլխավոր տնօրենի մեկնման մասին, ով ղեկավարում էր «Orange Արմենիան» 2009թ. հունվարից ի վեր:
Եվրոպական հանձնաժողովը Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ընդունել է 2012 թվականի համար Հայաստանի տարեկան գործողությունների ծրագիր, որ պետք է արագացնի երկրում դատաիրավական բարեփոխումները և ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, քաղաքական և տնտեսական ավելի խորը համագործակցության համար պարարտ հող ստեղծի: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Այն կազմակերպությունները, որոնք օրենքով և պայմանագրերով են աշխատում իրենց աշխատակիցների հետ, պարզապես չեն էլ նկատի այդ փոփոխությունը»,- ասում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը
Nokia ընկերությունը 1998-2007թթ. ընկած ժամանակահատվածում ծախսել է ընդհանուր պետական ծախսերի ավելի քան 30%-ը, ինչի արդյունքում ապահովել է Ֆինլանդիայի արտահանման քառորդը: : Այդ մասին հաղորդում է Economist-ը:
Բենզինի գնի նվազեցման ծրագրի շրջանակներում պետտուրքի կրճատման արդյունքում՝ Ֆրանսիայի բյուջեն 300 մլն եվրոյի վնաս կկրի: Ինչպես հաղորդում է TF1-ը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարար Պիեռ Մոսկովիսին: Ֆրանսիայում պետտուրքի մասնաբաժինը բենզինի գնի կառուցվածքում կազմում է 80 %:
Երկրի աշխատանքի նախարարության տվյալների համաձայն, գործազրկության մակարդակը ռեկորդային ցուցանիշի է հասել վերջին 13 տարվա կտրվածքով։
Գործարքը նախատեսվում է ավարտել մոտակա շաբաթներին: Նշենք, որ ընկերությունը գնել էր պորտալը մոտ 400 մլն դոլարով 2005թ-ին:
«Ես կատեգորիկ դեմ եմ, որ օրենքում կատարված փոփոխությունը կավելացնի ստվերը: Դա ամբողջովին հակառակ տրամաբանությամբ է գնում»,- այսօր ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Խոսեի դաշնային դատարանն ուրբաթ պարտավորեցրել էր Samsung ընկերությանը 1.05 մլրդ դոլար տուգանք վճարել Apple ընկերությանը` վերջինիս արտոնագրերն ապօրինի օգտագործելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կապի ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրեր ու առաջարկներ:
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր «Փաստարկ» ակումբում ասել է, որ Հայաստանի արտաքին պարտքի մի մասը պետությանը չէ։
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 406-409 դրամով և վաճառվում է 410,25-412 դրամով:
«Օրենքում կատարված փոփոխություններն ուղղված են օպտիմալացնելու համար այն բոլոր տիպի հաշվետվությունները, որոնք տրվում են հարկային մարմնին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Վերջին 4 տարիների ընթացքում Ֆրանսիս Ժելիբտերը զբաղեցրել է «Ֆրանս Տելեկոմ» Խմբի Եվրոպական շուկաների Գնումների և Մատակարարման բաժնի ղեկավարի պաշտոնը, մինչ այդ՝ 2003-2006թթ. ղեկավարել է «Orange Մոլդովա» ընկերությունը, իսկ 2006թ-ից ստանձնել Ռուսաստանում «Orange Բիզնես Ծառայություններ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:
«Անճիշտ պնդումներ են, որ քաղաքացիների աշխատավարձերը կնվազեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ ավելացնելով, որ արվել է ամենը, որ քաղաքացիների եկամուտները չնվազեն, միևնույն ժամանակ՝ հարկերի ավելացում չլինի:
Թուրքմենստանից Իրանը սկսել է բնական գազ ներկրել 1995 թվականից, այն բանից հետո, երբ կողմերը 25 տարի ժամկետով համաձայնագիր կնքեցին, համաձայն որի` Թուրքմենստանը պետք է աստիճանաբար ընդլայնի դեպի Իրան ֆիքսված գնով գազի մատակարարումը՝ այն հասցնելով տարեկան մինչև 8 մլրդ խորանարդ մետր