Տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը

Կառավարությունում ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նախագահությամբ օգոստոսի 4-ին տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նորացված կազմով հերթական նիստը:

Ղեկավար խորհուրդը քննարկել եւ հավանության է արժանացրել  ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի 2015թ. պահպանման ծախսերի նախահաշիվը եւ 2015թ. բյուջետային ֆինանսավորման հայտը, գնումների պլանը:

Մեկ այլ հարցով ի գիտություն է ընդունվել ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացված՝ «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» եւ «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրերի վերաբերյալ «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ կողմից 2013թ. ֆինանսական տարվա համար կատարված աուդիտի հաշվետվությունները, ինչպես նաեւ մեկ այլ` «Գյուղական ֆինանսավորման կառույց-Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացված ծրագրերի վերաբերյալ «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲ ընկերության կողմից 2013թ. ֆինանսական տարվա համար կատարված աուդիտի հաշվետվությունները:

Ղեկավար խորհրդի նիստում քննարկվել եւ հաստատվել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքում միջին ճնշման գազատարերի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով մեկ տեղական մրցութային սակարկության կազմակերպման թույլտվությունը:

Քննարկվել եւ հաստատվել է նաեւ «Գյուղական ֆինանսավորման կառույց-Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի եւ վերջինիս հետ համագործակցող մասնակից ֆինանսական կառույցների միջեւ կնքված Փոխառության համաձայնագրերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու թույլտվության հարցը:

«Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհուրդը նիստում հավանության է արժանացրել նաեւ «Գյուղական ֆինանսավորման կառույց-Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Վարկային խորհրդի նախագահի պաշտոնում Վահե Հարությունյանի թեկնածությունը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս