
Բեռնափոխադրումների ծավալը երկնիշ անկում է ապրել

2014 թվականի առաջին 6 ամիսների տվյալներով՝ ՀՀ բեռնափոխադրումների ծավալը անկում է ապրել 16.9%-ով և կազմել 4388.9 հազար տոննա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Ամենից շատ՝ 28.5 տոկոսով նվազել է ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը և կազմել 2161.7 հազար տոննա։
Երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 3.5%-ով (ծավալը՝ 1363.8 հազար տոննա)։
Մայրուղային-խողովակաշարային բեռնափոխադրումներն աճել են 2.4% և կազմել 858.1 տոննա։
1.9%-անոց աճ է գրանցել նաև օդային ճանապարհով բեռնափոխադրումների ծավալը, թեպետ ծավալը չնչին է՝ 5.3 հազար տոննա։