Ջոն Հեֆերն. «Բաց երկինքը» կարեւոր է Հայաստանի տնտեսական զարգացման համար. «Մեդիամաքս»
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասել է, որ «հաշվի առնելով դեպի ծով ելքի բացակայությունը եւ փակ սահմանների փաստը, Հայաստանը պետք է մարդկանց ու ապրանքների ելքի ու մուտքի ծավալների բարելավելմանը միտված քայլեր ձեռնարկի»: Այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով Միացյալ Նահանգների դիրքորոշումը Հայաստանի որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականությանը, որը ենթադրում է ավիացիոն փոխադրումների ոլորտի ամբողջական ազատականացում:
««Բաց երկնքի» քաղաքականությունը կարեւոր է Հայաստանի տնտեսական զարգացման համար: Այն ենթադրում է ավելի շատ ավիաուղիներ, ավելի շատ չվերթներ, ավելի շատ զբոսաշրջիկներ, ավելի շատ գործարարներ: Երբ մի տեղ հասնելը դժվար է, իսկ գները թանկ են, ապա ճանապարհորդներն ու գործարարները պարզապես չեն այցելում այնտեղ», – նշել է ԱՄՆ դեսպանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: