Որքան հարկեր են մուծել ՀՀ առողջապահական հիմնարկները
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված առողջապահական հիմնարկները այս տարվա առաջին կիսամյակում ավելացրել են պետբյուջե վճարած հարկերը։
Մասնավորապես, այդ ցանկում ընդրկված 19 ամենախոշոր առողջապահական հիմարկները միասին հաշվետու ժամանակահատվածում վճարել են 2 միլիարդ 758.2 միլիոն դրամի հարկեր և տուրքեր, ինչը 191.1 միլիոն 7.4% գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը։
19 առողջապահական հիմնարկներից 12-ը ավելացրել են հարկերը, 7-ը՝ պակասեցրել։
Բուժհաստատությունների թվում ամենախոշոր հարկատուն Էրեբունի բժշկական կենտրոնն է, որը 94.8 միլիոնով (17.4%-ով) ավելացրել է հարկերը և հասցրել 638 միլիոն դրամի։
Հարկերն ամենաշատը ավելացրել են 403 աշխատակից ունեցող Կապանի բժշկական կենտրոնը (127,14%) և Նորք-Մարաշի բժշկական կենտրոնը (59.3%):
Տոկոսային առումով՝ հարկերը ամենաշատը նվազեցրել են 729 աշխատակից ունեցող Հոգեբուժական բժշկական կենտրոնը` 91,680,000-ից դարձնելով 49,693,000 (-45,7%) և Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը (31.7%):
Քնարիկ Ջալաթյան