
Որ մարզերում է ամենից շատ աճել աշխատավարձը

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2014թ. մայիսի վերջի դրությամբ ՀՀ բոլոր մարզերում և Երևանում միասին միջին ամսական աշխատավարձը կազմել է 163,144 դրամ, ինչը 7.4%-ով ավելի բարձր է նախորդ տարվա մայիսի ցուցանիշից: Այդ թվում՝ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 139.6 հազար դրամ, մասնավոր հատվածում՝ 196.1 հազար դրամ։
Ամենաբարձր միջին աշխատավարձը Սյունիքի մարզում է` 195,271 դրամ: Երկրորդ տեղում Երևանն է` 177,774 դրամ ամսեկան միջին աշխատավարձով: Մայրաքաղաքին հաջորդում է Կոտայքի մարզը` 146,061 դրամով:
Ամենացածր ամսական միջին աշխատավարձ ստանում են Արագածոտնի մարզում` 112 575 դրամ,ապա Շիրակում և Վայոց ձորում, համապատասխանաբար, 115,555 և 119,905 դրամ:
Միջին աշխատավարձն ամենից մեծ չափով աճել է Կոտայքի մարզում` 13,9%-ով։ Կոտայքին հաջորդում են Լոռին և Վայոց ձորը, համապատասխանաբար 112.1 և 110.6 տոկոս աճով:
Քնարիկ Ջալաթյան