Բաժիններ՝

Ֆիննախը անվավեր է ճանաչել 4276 էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2.5մլրդ դրամ ընդհանուր արժեքով

Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հուլիսի 1-ից սկսվել է էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ ամենօրյա հսկողություն՝ հատկապես դրանց անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի նկատմամբ:

Հուլիսի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել  4276 էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2.5մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Այսպիսով՝ նախորդ տասնօրյակի համեմատ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերը կրճատվել են 2808-ով (կամ 39.7%-ով), իսկ դրանցում արտացոլված շրջանառությունների գումարային արտահայտությամբ նվազումը կազմել է շուրջ 1մլրդ դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս