Դոլարը հասնում է 410 դրամի նշաձողին
Այսօր՝ օգոստոսի 5-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.89 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.3%-ով կամ 1.24 դրամով։ Փաստորեն, 2 օրվա ամերիկյան արժույթը թանկացել է ընդհանուր առմամբ 2.63 դրամով։
Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 900 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի կետերում ամերիկյան դոլարը գնվում է 409 դրամով, վաճառվում՝ 412 դրամով։