Արծվիկ Մինասյանն առաջարկում է կիրառել պրոգրեսիվ հարկման համակարգ
«Չի կարելի ունենալ լավ հասարակություն, եթե անընդհատ լարվածություն է մտցվում տնտեսական կյանքում»,- այսօր ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննակման ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ պետք է լիներ ոչ թե շրջանառության հարկի, այլ իրացման հարկի մասին օրենք: Մինասյանը նշեց, որ այնքան է խոսվել օրենքի մասին, որ կարծես էլ ասելու բան չկա, բայց կա 3 հարց. շրջանառության իրացման ծավալը՝ 58.3 մլն դրամը ոչ իրավական, ոչ տնտեսական հիմնավորում չունի, այն չի վերանայվել այս տարիների ընթացքում, և տարակարծությունների տեղիք է տալիս, երկրորդ՝ տոկոսադրույքը, երրորդ՝ փաստաթղթավորման պահանջը:
«Արդյունքում խառնաշփոթ է առաջացել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իրենք առաջարկում են 58 մլն դրամի շեմն ավելացնել 150 մլն դրամի, կիրառել պրոգրեսիվ հարկման համակարգ, մասնավորապես՝ փաստաթղթով ապահովված ծավալի նկատմամբ հարկումը սկսել 0%-ից: