
Բորսան «սառել» է

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր նույնպես՝ փետրվարի 3-ին, նույնպես դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել՝ առաջարկի և պահանջարկի գների անհամապատասխանության պատճառով։ Բորսայում արտարժույթ չի վաճառվել, քանի որ դոլարն առաջարկվել է 477 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 476 դրամը։ Հիշեցնենք, որ բորսայում արտարժույթ չի վաճառվում նախորդ շաբաթվա սկզբից։
Ընթացիկ շաբաթը նույնպես սկսվեց բորսայական պասիվությամբ։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 474 դրամով, վաճառում 479 դրամով: