Որքան շահույթ են ունեցել ապահովագրողները
ՀՀ կառավարությունը՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, կարծես ամեն ինչ արեց, որպեսզի ֆինանսական հատվածը ծաղկում ապրի։ Մասնավորապես, ԱՊՊԱ-ի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրումը մի քանի անգամ մեծացրեց ապահովագրական ընկերությունների հասույթը։ Սակայն եթե հիմք ընդունենք ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, ապահովագրական բիզնեսը ոչ միայն շահութաբեր չէ, այլ երբեմն կարող խիստ վնասաբեր լինել։ Օրինակ, 2013 թվականի արդյունքներով , գործող 6 ապահովագրական ընկերություններից 4-ը աշխատել են վնասով։ 2014 թվականին, սակայն, վիճակը բարելավվել է։ Բոլոր ընկերությունները աշխատել են շահույթով, բացի ՍԻԼ ինշուրանսից:
Ամենամեծ շահույթը 2014-ին ունեցել է Ռոսգոսստրախ Արմենիան՝ 959.13 միլիոն դրամ։
Ապահովագրական 6 ընկերությունները միասին 2014 թվականը փակել են 2 միլիարդ 25.9 միլիոն դրամ շահույթվ (2013-ին եղել էր 705.6 միլիոն դրամի վնաս)։ Ընդհանուր առմամբ, ապահովագրական ոլորտի ընկերությունների շահութաբերությունը 2014 թվականին կազմել է 9.4%։