«Կարֆուրը» խոստանում է բացվել մարտին. Banks.am

Ֆրանսիական «Կարֆուր» (Carrefour) հիպերմարկետների ցանցի առաջին խանութի բացումը Երևանում նախատեսվում է այս տարվա մարտին: Այս մասին Banks.am-ին ասել է «Մաջիդ ալ Ֆութեիմ» խմբի (Majid Al Futtaim) մարքեթինգի և ռեսուրսների գծով գլխավոր մենեջեր Լորան Նազեն (Laurent Nazet):

«Այժմ մեր խանութի բացման նախապատրաստական աշխատանքները գտնվում են վերջնական փուլում: 99% հավանականությամբ մենք կբացվենք մարտին»,- ասել է Լորան Նազեն:

«Մաջիդ ալ Ֆութեիմ» խումբը 1995-ից ի վեր «Կարֆուր» առևտրանիշի ներքո աշխատում է Մերձավոր Արևելքում, Կովկասում և Հյուսիսային Աֆրիկայում:

Հիշեցնենք, որ Երևանում «Կարֆուրի» բացումը նախատեսվում էր դեռ անցած տարվա 3-րդ եռամսյակում:

 Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս