Բաժիններ՝

«Խնդիրը ոչ թե օրենքն է, այլ վստահության անջրպետը». Թևան Պողոսյանը՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների մասին

Գործադիրն ինքն է նախաձեռնող եղել մի օրենքի նախագծի, որը չի կարողացել կյանքի կոչել, այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նա նշեց, որ ֆինանսների նախարարությունը 120 օր քննարկումներ է արել, չարչարվել, աշխատել է, բայց ասում է, թե ժողովուրդը չի հասկանում. «Գուցե ոչ թե 44 հազարն է մեղավոր, այլ մեր էս համակա՞րգն է մեղավոր»:

Ըստ նրա՝ ընկալելու խնդիր կա: Թ.Պողոսյանը նշեց, որ եթե պայքարեն մաքսայինում ու հարկայինում, խնդիրներ չեն առաջանա, կամ գուցե մարդկանց փոխելու կարիք կա, կամ գուցե պետք էր բացատրել, որ աշխատում են, բայց ժամանակը չի բավականացրել, ու երբ ավարտեն աշխատանքը, խոշորը փաստաթուղթ կտա, ու փոքրը կկարողանա կիլոգրամը քանակի վերածել:

Պատգամավորը գովասանքի խոսքեր ուղղեց ՀՀ Ֆիննսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի հասցեին` նշելով, որ գիտեն, որ նա լավագույնն է ու լավ է հասկանում համակարգի խնդիրը: Եվ հարցադրում արեց, թե ի՞նչ է պետք անել օրենքի աշխատելու համար: Ըստ Պողոսյանի, ԱԺ-ն վերածվում է ինստիտուտի, որը մի քանի ամիսը մեկ օրենք է փոխում:

«Մշակութային փոփոխություն է պետք, որտեղ կլինի վստահություն: Խնդիրը ոչ թե օրենքն է, այլ վստահության անջրպետը»,- ասաց Թ.Պողոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս