Բաժիններ՝

«Մեզ մոտ հարստանում են ռեֆորմ կիրառողները». Արամ Մանուկյան

ԱԺ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանում ռեֆորմների բովանդակությունն ու իրականությունը լավն է, բայց լավ չեն մատուցում:

«Ռեֆորմը ցավոտ է, բայց վերջնական արդյունքը պետք է դրական լինի: Բոլոր դեպքերում մեզ մոտ հարստանում են ռեֆորմ կիրառողները»,- ասաց Մանուկյանը՝ օրինակ բերելով արագաչափերը, որ ժողովուրդը դեմ է շահույթի 30-70% հարաբերակցությամբ բաժանմանը:

Ա.Մանուկյանը նշեց, որ բոլոր միջազգային զեկույցներում փաստվում է, որ ՀՀ-ում առկա է կոռուպցիա, բայց բոլորը պաշտոններ են ստանում, օրիանկ՝ նախկին վարչապետը քննադատվեց դեսպան դարձավ, մեկուրիշը քննդատվեց՝ նախարար դարձավ. «Ժողովուրդը չի վստահում ռեֆորմին: Խոստումներ տալն ու չիրականացնելը արժանապատիվ մարդու գործ չէ: Նախագահը բազմաթիվ խոստումներ է տվել, որ չեն իրականացնել՝ Գյումրին տեխնոքաղաք կդառնա, Իրան-Հայաստան երկաթուղին, երեք ջրամբարների կառուցում: Ինչպե՞ս կարելի է ասել այսպիսի ակնհայտ ստեր: Անցնում են տարիներ, ոչ մի բան չկա: Ստերով կերակրել ամբողջ մի հասարակություն չի կարելի: Չգիտե՞ք՝ որ նախարարներն են, որ ունեն խոշոր բիզնես, խորհրդարանում ովքեր են, ովքե՞ր են ՀՀ-ում ժողովրդին թունավորում կեղծ դեղերով, կեղծ արաղով, ժամկետանց սնունդ մատակարարում»:

«Եկել ենք մկան պոչից ենք բռնում»,- ասաց Ա.Մանուկյանն ու կատարվողն անվանեց շոու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս