Փոքրը պետք է ցույց տա իր շրջանառությունը, որպեսզի կարողանան մեծ ստվերը բացահայտել. Վարդան Այվազյան
60 հազար տնտեսվարողներից 42 հազարը ցույց են տալիս, թե իրենց շրջանառությունը 8000 դրամ է, կամ շրջանառությունը 5000 է ցույց տալիս, երբ 12 հազար տեղի փող է տալիս: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ արեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Ըստ նրա՝ սոցիալական ծախսերը՝ բանակի, թոշակի գումարները ԱԱՀ վճարողներն են տալիս, իսկ ՓՄՁ-ների մասնակցությունը բյուջեում 1-2% է կազմում: Նրա խոսքով՝ փոքրը պետք է ցույց տա իր շրջանառությունը, որպեսզի կարողանան մեծ ստվերը բացահայտել:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հետաքրքրվեց, թե եթե փոքրի ստվերը բացահայտում են մեծի ավելի մեծ ստվերը բացահայտելու համար, բայց միթե քաղաքական կամքը նրանում էր, որ խնդրի լուծման միակ ձևը փոքրի միջոցով է, թե քաղաքական կամքի բացակայությունը ուզում են փոքրի վրա բարդել:
Վ. Այվազյանը նշեց, թե քաղաքական կամք կարող է լինել, որ ՓՄՁ-ների մոտ ստուգում չիրականացվի: Ըստ նրա՝ քաղաքական կամքը հայտարարում են, բայց այն իրականացնելու գործիքներ են ընտրում: Այլապես, նրա խոսքով, կարելի է աշխատել առանց հարկային մարմնի, պարզապես ով աշխատում է, ինքնակամ բերի հարկ վճարի, ինչը չի կարող լինել:
«Ստվերը էնտեղ է, ում մոտ գտնվում է կապիտալը, բնականաբար, նրա մոտ ստվերն ավեի շատ է լինում»,- ասաց Վ.Այվազյանը: