«Իշխանական կերակրատաշտին կպած սկաուտները խիստ անհանգստացած են». Նաիրա Զոհրաբյան

Այսօր ԱԺ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե վերջին շրջանում իշխանական կերակրատաշտին կպած սկաուտները խիստ անհանգստացած են, թե ինչու են սփյուռքի ներկայացուցիչները հրավիրում ԲՀԿ անդամներին, որ լսեն, թե ինչ է կատարվում ՀՀ-ում: Ընդ որում, հրավիրողները Հայաստանից արտագաղթած մարդիկ են:

Ն.Զոհրաբյանի խոսքով՝ փոքր ու միջին գործարարների հանդեպ ճնշումները շարունակվեն, նրանք ևս լքելու են հայրենիքը ու սպասեն, թե երբ է ՀՀ-ում լինելու իշխանություն, որի խաղի կանոնները ուղղված չեն լինի երկրի ողնաշարը կոտրելուն. «Ու հրավիրելու են ԲՀԿ-ին, ոչ թե ձեզ՝ հարգելի ՀՀԿ-ականներ, որովհետև ձեր քաղաքականության արդյունքում են նրանք հեռացել երկրից»:

Պատգամավորը նշեց, որ ժամանակի ձգձգումը հարցի լուծում չէ: Նա հայտնեց, որ ԲՀԿ-ն մշակել է օրինագիծ, որ այս անգամ արտահերթ ձևով օրակարգ չմտցրին, բայց հաջորդ քառօրյայում կբերեն խորհրդարան, որ առաջնորդվեն ոչ թե ժամանակ ձգելու ճանապարհով, ինչը հարցի լուծում չէ, այլ ընդամենը կրքերը հանդարտեցնելու միջոց է:

Ն.Զոհրաբյանը նկատեց, որ խոշորները պետք են գալիս ընտրությունների ժամանակ:

«Խոշոր որ ասում ենք, նաև շատ խոշորներին է վերաբերում: Իսկ շատ խոշորներ ազնիվ են աշխատում և մենք տեղյակ ենք»,- նկատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս