Ռուսաստանի Պահուստային հիմնադրամը մեկ ամսում կրճատվել է մոտ 20 տոկոսով

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պահուստային հիմնադրամի ծավալը մարտի 1-ի դրությամբ կազմել է 4.72 տրիլիոն ռուբլի: Մեկ ամսում այն նվազել է 19.5 տոկոսով (5.87 տրիլիոնից): Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը:

Փետրվարի 15-28-ին հիմնադրամը կորցրել է 4.13 միլիարդ ռուբլի՝ կապված ԿԲ-ում արտարժույթով հաշիվներում գումարներ տեղակայելու հետ: Բացի այդ, Պահուստային հիմնադրամից հանվել է 500 միլիարդ ռուբլի (3.56 միլիարդ դոլար, 3.12 միլիարդ եվրո և 0.51 միլիարդ ֆունտ-սթեռլինգ)՝ դաշնային բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար:

Եվս 2.75 միլիարդ ռուբլի կորստյան է մատնվել ռուբլու ամրապնդումից փոխարժեքային վերագնահատման հետևանքով: Արդյունքում, Ռուսաստանի Պահուստային հիմնադրամում մնացել է 37.26 միլիարդ դոլար, 28.27 միլիարդ եվրո և 5.25 միլիարդ ֆունտ-սթեռլինգ:

Տեսանյութեր

Լրահոս