Բաժիններ՝

Կարեն Ճշմարիտյան. «Կկրճատվի ստվերը և կավելանան մուտքերը բյուջե»

«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների խնդիրը տնտեսական ակտիվության ապահովումն է, որի միջոցով կկրճատվի ստվերը և կավելանան մուտքերը բյուջե՝ միևնույն ժամանակ ապահովելով այն վտանգներից, որ կա պրակտիկայում չփաստաթղթավորված ապրանքների իրացումից: Այսօր ԱԺ արտահերթ նիստում օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Ըստ նրա՝ փաստաթղթավորման բացակայությունը միայն օրենքի խախտում չէ, կան ապրանքներ, օրինակ, գյուղմթերքներ, որ փաստաթուղթ չեն կարող ունենալ:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է հարկային հարցը ԱԺ-ում ներկայացնում էկոնոմիկայի նախարարը, Ճշմարիտյանը պատասխանեց, որ կառավարությունը մեկ մարմին է և էական չէ, թե որ մարմինն է ներկայացնում մոտեցումը. «Մոտեցումը կառավարության մոտեցումն է»:

Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրինագծով առաջարկվում է ՓՄՁ համար շեմը 58,35 մլն դրամից բարձրացնել 113,4 մլն դրամ, փաստաթղթավորման դեպքում հարկել 1.5%-ով, իսկ ապրանքների այն հատվածը, որ ապահովված չի լինի փաստաթղթով՝ 5%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս