ՌԴ-ի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների վրա. Fitch

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը բացասական մեծ ազդեցություն է ունենում ԱՊՀ երկրների վրա: Այս մասին նշված է Fitch միջազգային վարկանիշային գործակալության տարածած հայտարարությունում:

Դրանում նշված է, որ Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղելու ազդեցությունն ԱՊՀ երկրների վարկունակության վրա էականորեն տարբեր է: Վերլուծաբանները բացատրում են, որ Ռուսաստանի տնտեսական վիճակն անմիջական ազդեցություն է ունենում ԱՊՀ երկրների վրա, որոնց հետ նա ունի տնտեսական սերտ կապեր՝ առևտրի, դրամական փոխանցումների ու ներդրումային հոսքերի միջոցով:

Ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումն անուղղակիորեն դարձավ կարևոր գործոն՝ տարածաշրջանի արժույթներում ուղղումներ անելու համար: Ռուսական ռուբլու արժեզկման հետևանքները զգացվել են նաև Ղազախստանում ու Ադրբեջանում: Գոյություն ունի մեծ հավանականություն, որ Ղազախստանում նույնպես կարող է արժեզրկվել ազգային արժույթը:

Գործակալության վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանը Հայաստանից ապրանքների արտահանման հիմնական շուկան է և՝ օտար ուղիղ ներդրումների ու հայկական կողմին դրամական փոխանցումների խոշորագույն աղբյուրը:

Դրա համար էլ Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների վրա: Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանում տնտեսական փոփոխություններն ամենաքիչն ազդել են Վրաստանի վրա:

Թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանն իրենց արժույթների համար մտցրել են լողացող փոխարժեք՝ դրանով իսկ ապահովելով արժութային պահուստների ամորտիզացիա ու պահպանում:

Վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանի հետ տնտեսական սերտ կապերի խաթարումն Ուկրաինայում տնտեսական կտրուկ անկման պատճառ է դարձել. Ուկրաինան դարձել է Ռուսաստանի տնտեսական տատանումներից ամենամեծ ազդեցությունը կրած ԱՊՀ երկրներից երկրորդը:

Տեսանյութեր

Լրահոս