Բաժիններ՝

Հայաստանը դեռ հարմարվում է նոր տնտեսական իրականությանը

Համաշխարհային տնտեսությունը դեռևս մարտահրավերների առաջ է, և սա ազդում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վրա, որտեղ տնտեսական միջավայրը չափազանց բարդ է։ Այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենը։ «Տարածաշրջանի երկրները, ներառյալ՝ Հայաստանը, դեռևս հարմարվում են նոր տնտեսական իրականությանը։

Ամեն դեպքում, Հայաստանում առավել մրցունակ ճյուղերը՝ ագրոբիզնեսը, հանքարդյունաբերությունը, էներգետիկան և ծառայությունները, հսկայական պոտենցիալ ունեն և կարող են օգնել զարգացնելու տնտեսությունը, մինչ կառավարությունը փորձում է զարգացնել այլ հնարավորություններ, որոնք նախանշված են Հայաստանի զարգացման ռազմավարության մեջ»,- ասել է նա։

Խոսելով տնտեսության ներկա վիճակի և հեռանկարների մասին՝ նա նշել է, որ այս փխրուն միջավայրում ավելի շատ բան կարելի է անել՝ ներդրումային միջավայրը բարելավելու համար. «Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագիրը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի խմբի Առևտրի և մրցունակության դեպարտամենտի կողմից, շարունակում է խորհրդակցական աջակցություն ցուցաբերել կառավարությանը ներդրումային քաղաքականության և վերահսկողության բարեփոխումների վերաբերյալ։ Ծրագիրը կառուցված է IFC-ի նախորդ Ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի (2011-2014) հիման վրա, որն օգնեց Հայաստանի կառավարությանը՝ ձևավորել և ընդունել բարեփոխումներ հարկերի, միջազգային առևտրի ընթացակարգերի, ստուգումների և սննդի անվտանգության վերաբերյալ»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս