Բաժիններ՝

«Ինձ շատ հաճելի է լինել անկուսակցական». Էկոնոմիկայի նորանշանակ փոխնախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի նշանակումից հետո փոխնախարարի թափուր պաշտոնում նշանակվեց Հովհաննես Հովհաննիսյանը, ով մինչ այդ մի քանի տարի շարունակ Ազգային ժողովում փորձագետ էր և աշխատում էր ՀՅԴ խմբակության հետ, դրանից առաջ էլ տարիներ շարունակ պաշտոններ էր զբաղեցրել գյուղատնտեսության նախարարությունում՝ դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանի օրոք: Սակայն մինչ օրս Հովհաննես Հովհաննիսյանն անկուսակցական է:

168.am-ի հետ զրույցում նա հայտարարեց, որ առաջիկայում էլ չի անդամագրվելու ՀՅԴ-ին: «Ինձ շատ հաճելի է լինել անկուսակցական»,- ասաց Հ.Հովհաննիսյանը: Այնուամենայնիվ նա հաստատեց, որ ՀՅԴ համակիր է. «Ես նախորդ երկու ընտրություններում իմ ձայնը տվել եմ ՀՅԴ-ին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031