
Արտահանման ռիսկերը կապահովագրվեն

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը արտահանման խթանմանն ու ֆինանսավորմանն ուղղված նոր գործիքակազմ է մշակել: Այսօր Երևանում «Արտահանման աջակցման և ֆինանսավորման հնարավորությունները» թեմայով համաժողովի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց, որ իրականացվելու է արտահանման ռիսկերի ապահովագրում, որ դրսում ապրանքի դիմաց չվճարվելու դեպքում գործարարները փոխհատուցում կստանան:
«Ակնկալում ենք ունենալ արտահանման խթանման և նոր շուկաներ դուրս գալու ֆինանսական ծառայություններ»,- ասաց Հ. Հովհաննիսյանը՝ կոչ անելով գործարարներին համագործակցել առաջին, բայց հաստատուն, քայլերն անող գործակալության հետ:
Ըստ փոխնախարարի՝ գործակալությունը նաև իրականացնելու է ապահովագրավաճարի և վարկերի տոկոսադրույքների առնվազն 3%-ից մինչև 6% սուբսիդավորում:
Համաժողովի ընթացքում Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը և «Արմսվիսբանկը» ստորագրեցին համագործակցության հուշագիր: Գորխակալության կողմից թողարկված վկայագրի ապահովությամբ բանկն անցած տարի ֆինանսավորել է իր հաճախորդների ավելի քանի 30 արտահանման գործարք՝ շուրջ 1 մլն դոլարի չափով: Բանկն այժմ առաջարկում է արտահանման պայմանագրի մինչև 85%-ի չափով հատուցում, եթե պայմանագրի արժույթները նույնն են, իսկ եթե արժույթները տարբեր են, օրինակ՝ վաճառվում է դոլարով, բայց արտահանողը ստանում է դրամով, սահմանաչափը կկազմի 75%: