«Ռուսաստանի իշխանությունների կողմից դրական մոտեցում կա». Հովիկ Աբրահամյանը՝ գազի գնի հնարավոր փոփոխության մասին
«Մենք արդեն ասել ենք, որ ՀՀ նախագահը հանդիպեց ՌԴ նախագահի հետ, քննարկեցին այդ հարցը, հիմա կառավարությունների մակարդակով այդ հարցը կքննարկվի, հույս ունենք՝ կվերանայվի, որովհետև Ռուսաստանի իշխանությունների կողմից դրական մոտեցում կա»,- այսօր լրգարողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով գազի սակագնի բարձրացման հարցին՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ իրենց նպատակն է՝ փորձել ինչ-որ չափով նվազեցնել գազի գինը, որպեսզի հայաստանյան գործարարները, հասարակությունը կարողանան օգտվել ավելի նվազ գազի սակագնով:
Հարցին՝ Դուք նշել եք, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, Դուք Ձեզ որտե՞ղ եք տեսնում առաջիկայում, վարչապետն այսպես արձագանքեց. «Ձեր հարցը կոռե՞կտ է, հիմա ես այս պաշտոնում աշխատում եմ, ի՞նչ է նշանակում՝ «որտեղ եք Ձեզ տեսնում»: Ես չգիտեմ՝ երբ կփոխվի, այն ժամանակ էլ կորոշենք ես ու դուք միասին»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: