Բաժիններ՝

Փակման եզրին կանգնած բանկ Հայաստանում չկա. Սամվել Ճզմաչյան

Հայաստանում փակման եզրին կանգնած բանկ գոյություն չունի, բոլոր բանկերն էլ աշխատում են բնականոն հունով` երկրի տնտեսությանը համահունչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը` անդրադառնալով Կենտրոնական բանկի կողմից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017 թ. հունվարի 1-ից 30 միլիարդ դրամ սահմանելու որոշմամբ պայմ անավորված գործընթացին: «Բոլորիդ էլ հայտնի է, որ երկու գործարք չորս բանկերի միջև կայացել է. «Ինեկոբանկի» կազմի մեջ մտավ «Պրոկրեդիտ» բանկը, իսկ «Հայէկոնոմբանկ»-ի կազմի մեջ` «ԲՏԱ» բանկը: Ես գիտեմ, որ բանակցություններ են տարվում ևս 4 բանկերի միջև` իրար միանալու կամ կլանվելու առումով: Սա նորմալ գործընթաց է: Քանի որ բանկերի վարքագիծը շատ հանգիստ է, մենք էլ ենք հանգիստ ու կարծում ենք, որ բանկերն ուղղակի կգնան նրան, որ բաժնետերերը կավելացնեն կապիտալը»,-ասաց Ճզմաչյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության վրա բանկերի խոշորացման ազդեցությանը, ապա Սամվել Ճզմաչյանի դիտարկմամբ` միշտ էլ խոշոր բանկն առավելություն ունի փոքր բանկի նկատմամբ: «Ինչու, որովհետև փոքր բանկը կարող է փոքր վարկեր տրամադրել ու վարկավորել միայն փոքր ու միջին բիզնեսը, իսկ մեծը` կարող է վարկավորել և ՓՄՁ-ները, և խոշոր հատվածը: Դրանով էլ այն ունի առավելություն»,-ասաց բանախոսը: Բանկերի միության նախագահի խոսքով` իրենց հաշվարկները ցույց են տալիս, որ բանկերի կապիտալը ԿԲ կողմից ընդունված որոշման արդյունքում կավելանա 250-300 միլիոն դոլարո վ: «Դա մեծ լիցք կլինի բանկերի համար ու կհաղորդվի նաև տնտեսությանը, քանի որ բանկերն այդ կապիտալը տնտեսության մեջ են ներդնելու»,-հավելեց Ճզմաչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս