Արծվիկ Մինասյանի զենքը

«Առաջին հերթին օրենսդրական վերանայումների անհրաժեշտություն կա, երկրորդը՝ գործիքակազմի վերանայումներ և փոփոխություններ, այդ թվում նաև լիազոր մարմինների և իրավասությունների հստակեցում, չորրորդը՝ այն մարմինները, որոնք իրենց ոլորտներում ունեն այնպիսի ծառայություններ մատուցող սուբյեկտներ, որոնք մասնավոր սեկտորում կարող են գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունենալ, պետք է սկսել նաև այդ սույբեկտների շուկայում մրցակցային պայմանների ստեղծումից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի հանձնարարականին՝ վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը: Արծվիկ Մինասյանն ասաց, որ գլխավոր հարցը բաց շուկաներ ապահովելն է: Շաքարավազի շուկայում վիճակի մասին հարցին Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ կկարողանա գնահատական տալ, երբ ուսումնասիրեն մուտքը և շուկան: Նա նշեց, որ այս պահի դրությամբ առանձին շուկաների ուսումնասիրության լիզոություն որպես այդպիսին էկոնոմիկայի նախարարությունը չունի:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ նոր Սահմանադրությունը հակամենշնորհային ակտիվ քաղաքականություն է պահանջում. «Իսկ դա նշանակում է, որ լիազոր մարմինները պարտավոր են գործել այդ ուղղությամբ: Ես՝ որպես սահմանադրական փոփոխությունները պաշտպանած քաղաքական ուժի ներկայացուցիչ, իմ հիմնական զենքը սա եմ համարում»: Լրագրողի դիտարկմանը, թե ինչպես է Հովիկ Աբրահամյանը պայքարելու, երբ բիզնեսում է ներգրավված, Արծվիկ Մինասյան արձագանքեց, որ հարց են տալիս մի նախարարի, որի իրավասությունների շրջանակում չէ դա:

Տեսանյութեր

Լրահոս