Բաժիններ՝

«Դե ինչ՝ հրավիրեք, կրկնեմ, բայց լիքը մարդու հետույք կմրմռա, մի երկու նախարարություն էլ կպարզվի որ պետք չի ընդհանրապես». Աշոտ Խուրշուդյան

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությանը:

«Երբ 1998 թվականին ֆինանսական ճգնաժամ եղավ ու բյուջեն չկատարելու ռիսկ կար, ինձ հանձնարարվեց սեկվեստրի հնարավոր սցենար մշակել։ Ես էլ վերցրեցի բյուջեն ու այնտեղից հանեցի բոլոր անարդյունավետ ծախսերը։ Արդյունքում ոչ միայն հնարավոր էր այդ բյուջեն հեշտությամբ կատարել, այլ նույնիսկ ավելցուկային բյուջե ստացվեց։

Կրճատել էի նաև Նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի ֆոնդերը։

Դե ինչ՝ հրավիրեք, կրկնեմ։ Բայց լիքը մարդու հետույք կմրմռա, մի երկու նախարարություն էլ կպարզվի որ պետք չի ընդհանրապես։ Ոստիկանության շարքերն էլ կնոսրանան։

Դեկտեմբերին իրականացվող «շտապ առանց տենդերի մի աղբյուրից կատարվող» բոլոր գնումները, որոնք դեռևս այսօր պլանավորված են թե ումն են, չեն իրականացվի։

Գործազրկությունն էլ կաճի, ինչ մեղքս թաքցնեմ, քանի որ պետական փողի վրա անարդյունավետ նստած են մեր զբաղվածների մի ահռելի քանակ։

Կվերացվի նաև դատախազության, դատավորների, ուժայինների ու մի շարք կառույցների կենսաթոշակային համակարգը, որոնք այսօր համընդհանուր /թեկուզ դեռևս չսիրված/ կուտակային համակարգից դուրս վայելում են հարկատուների փողերը։

Մարզպետարաններն էլ ահագին ուռճացված կառույցներ են, այդտեղի աշխատակազմը կարելի է տաս անգամ կրճատել։

Քանի որ առաջարկս հնչում է ոնց որ քաղաքական հեղաշրջում, բոլորին ցտեսություն։

Հ.Գ. Իսկ Դ. Հարությունյանի խեղճ իմեյլին ակտիվորեն կսկսեն նամակներ ուղարկել հին ու նոր «էպոսագետները» ու հավերժական շարժիչ ստեղծողները։ Սովորաբար նրանք են ակտիվանում սենց առաջարկության ժամանակ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս