Վախթանգ Միրումյանը պատասխանում է Լյովա Խաչատրյանին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն անդրադառնալով ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի այն հայտարարությանը, թե փոքր բիզնեսը չի փակվում հարկային բեռի պատճառով, ասաց, որ Վ. Միրումյանը «տեղյակ չէ կամ իրեն դրել է անտեղյակի տեղ», որ նման բան է ասում:
168.am-ի հետ զրույցում Վ. Միրումյանն անդրադառնալով պատգամավորի այս հայտարարությանը՝ ասաց. «Ես կարող եմ ձեզ տեղեկացնել, պարոն Խաչատրյանին էլ կարող եմ տեղեկացնել, և թող պարոն Խաչատրյանն այդ թվերից եզրակացնի՝ արդյոք 2015 թվականի 4-րդ եռամսյակի արդյունքներով՝ 1.6 տոկոս, և առաջին եռամսյակի արդյունքներով՝ 2.3 տոկոս բեռը փոքր բիզնեսի փակման պատճառ կարո՞ղ է հանդիսանալ, եզրակացությունները թողնում եմ ձեզ»: