Ինչ արտարժութային գործարքներ են կատարվել բանկերի կողմից
Մայիսի 10-13-ն ընկած ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները
USD
Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57,968,252 դոլար 478.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 60,602,149 ԱՄՆ դոլար 479,96 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 3,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479,53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել է 700,000 ԱՄՆ դոլար 479,64 դրամ միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,628,495 եվրո 542,47 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 7,539,755 եվրո 547,90 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 846,020,545 ՌԴ ռուբլի 7,27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 336,586,941 ՌԴ ռուբլի 7,36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել: