Քաղաքապետարանը 120 ծառայողական ավտոմեքենաներից կկրճատի ընդամենը 26-ը

Երևանի քաղաքապետարանն իր 120 ծառայողական ավտոմեքենաներից կկրճատի 26-ը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Քաղաքապետարանում ծառայողական մեքենաներից օգտվելու իրավունք ունեն քաղաքապետը, նրա տեղակալները, վարչության պետերը, համայնքների ղեկավարները, նրանց որոշ տեղակալները:

«Դրանք քաղաքապետարանի և ենթակա կազմակերպությունների մեքենաներն են»,- ասաց Կամո Արեյանը՝ հավելելով, որ բոլորն էլ աշխատող, օգտագործման պիտանի մեքենաներ են:

Կ.Արեյանը նշեց, որ այս պահին քաղաքապետարանի աշխատակազմը կրճատելու խնդիր դրված չէ: Կրճատման ենթակա չեն նաև աղմկահարույց ներկայացուցչական ծախսերը: Ըստ փոխքաղաքապետի` դրանք պետք է լինեն զուսպ, հավասարակշռված, բայց չեն կարող զրոյացնել այդ ծախսերը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031