Ճապոնիայի վարչապետը ինքնակառավարվող ավտոմեքենաներ է ցուցադրել G7-ի երկրների ղեկավարներին

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներին ինքնակառավարվող ճապոնական ավտոմեքենաներ է ներկայացրել Միե պրեֆեկտուրայում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում, որը գտնվում է Տոկիոյից մոտավորապես 300 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում:

G7-ի առանձին ղեկավարներ ինքնուրույն շրջել են ավտոմեքենաներով, որոնք պետք է ճանապարհներին հայտնվեն մինչեւ Օլիմպիադան, որը Տոկիոյում անցկացվելու է 2020 թվականին:

«Յոթնյակի» գագաթնաժողովի կազմակերպիչների խոսքով՝ Ճապոնիայի վարչապետը պարզաբանել է, որ այդ ավտոմեքենաներն ապագայում թույլ կտան ճանապարհներին կրճատել վթարների թիվը եւ տարեց մարդկանց համար ավելի անվտանգ կդարձնեն վարելը:

Ավտոմեքենաների կոնցեպտուալ մոդելների ստեղծողները հավաստիացնում են, որ իրենց ստեղծած ավտոմեքենաները տվիչների, տեսախցիկների, ռադարների եւ արբանյակային նավիգացիայի օգնությամբ կկարողանան ազատորեն տեղաշարժվել մեծ թվով խաչմերուկներ ու լուսացույցներ ունեցող ճանապարհահատվածներով՝ առանց վարորդի օգնության:

Տեսանյութեր

Լրահոս