Բաժիններ՝

Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է կրճատման ենթակա մեքենաները տրամադրել օպերատիվ քննիչներին

«Ինձ թվում է բյուջեի կատարողականի քննարկումները շատ ձանձրալի են, ում ինչքան էլ փող տաք` կծախսեն: Մնում է Ջանջուղազյանը հավաքի»,- այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նա ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյոք դատական համակարգից պահանջո՞ւմ են որակական ցուցանիշներ ներկայացնել:

Դ.Հարությունյանը բացասական պատասխան տվեց և նշեց, որ միայն վերլուծում են դատակա նիստերի քանակն ու հետաձգման պատճառները:

Գ.Ջհանգիրյանն առաջարկեց կառավարության ծառայողական մեքենաներից ոչ մեկը չկրճատել, սակայն կրճատման ենթակա մեքենաները տրամադրել օպերատիվ քննիչներին, որոնք ամենաշատը կարիք ունենա մեքենաների և հաճախ իրենք են հոգում դրանց ծախսը:

Դ.Հարությունյանը պատասխանեց, որ բարելավումները միշտ չէ, որ կապված են բյուջեի հետ: Ըստ նրա` շատ հաճախ մեքենաներն ուղղակի ամրակցված չեն որևէ պաշտոնյայի, և սպասարկում են նախարարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս